Բուլղարիայում Կիոկուշին մարտարվեստի ոլորտում, տեղի ունեցած Աշխարհի առաջնության մրցույթի ժամանակ ծնունդով Օրոջալարցի Հելբերտ Նորսոյանը գրավել է 3-րդ հորիզոնականը։
Առաջնությունում Հելբերտը մասնակցել է 65 կգ-ից ցածր քաշային կարգում և 16-17 տարեկան մարտիկների տարիքային կարգում։ Մարզիկը նշել է բարձր մրցակցությունը, սակայն ուրախ է, որ կարողացել է հաղթահարել այն և գործադրել է բոլոր ջանքերը՝ ցուցադրելու իր հմտություններն ու կարողությունները։
Հելբերտը բազմաթիվ հաղթանակներ է տարել տարբեր մրցույթներում։ Նա կարատեով սկսել է հետաքրքրվել մանկուց և 9 տարի շարունակ այս մարզաձևը դարձել է նրա կյանքի անբաժանելի մասը։ Նա սկսել է մարզվել Վրաստանում՝ Նինոծմինդա քաղաքում, մարզիչ Սամվել Դարբինյանի ղեկավարությամբ, իսկ Հայաստան՝ Երևան տեղափոխվելուց հետո Հելբերտը դարձել է Արմեն Քսպոյանի սանը։ Երիտասարդ մարզիկը իր խորին շնորհակալությունն է հայտնում իր մարզիչներին՝ թե՛ Սամվելին, թե՛ Արմենին՝ աջակցության, մարզումների և ճիշտ ցուցումների համար։
Հելբերտ Նորսոյանի առաջին մեծ մրցույթն էր, որտեղ գրավեց 3-րդ հորիզոնականը։ Նա միշտ առաջատարն էր, և առաջին հորիզոնականն էր զբաղեցնում։
Ապագայում Հելբերտը նախատեսում է մասնագիտորեն զբաղվել կարատեով, քանի որ այս ոլորտը իր համար շատ հոգեհարազատ է, ինչպես նաև եկամտի լավ աղբյուր։ Բացի այդ, նա նախատեսում է զարգանալ բռնցքամարտում և UFC-ում։