Նինոծմինդայի մունիցիպալիտետի Եֆրեմովկա գյուղի և Խոջաբեկ թաղամասի խոշոր եղջերավոր անասունների համար արոտավայրերում կառուցվում են խմելու ջրի ջրամբարներ։
Մրցույթը հայտարարել է Նինոծմինդայի քաղաքապետարանը 35 000 լարիով, այն 22 000 լարիի դիմաց շահել է անհատ ձեռնարկատեր Ստյոպ Ամիրխանյանը, ով նշեց որ եֆրեմովկա գյուղի անասունների համար կառուցվող խմելու ջրի ջրամբարի նախատեսված աշխատանքները կատարում է մեծ թափով և անում է նախատեսվածից ավելին որպեսզի ջրապատնեշը լինի ամուր։
Արդյոք Նինոծմինդայի քաղաքապետարանը մրցույթը հայտարարելուց առաջ ուսումնասիրել էր տարածքն ու տեղանքը։ Քանի որ NOR ռադիոկայանի ունեցած տեղեկություններով այնտեղ որտեղ կառուցվում է ջրամբարը, տեղանքը ջուրը քաշելու հատկություն ունի և ամենայն հավանականությամբ այդտեղ առկա են ստորգետնյա ճեղքեր։ Բացի այդ գետակով որով ձնհալի ջրերը գալիս և թափվում են Մադաթափա լիճ, այդ բնական գործընթացները տևում են ընդամենը մի քանի օր, իսկ տարվա մյուս բոլոր օրերին գետը ցամաքում է և կառուցվող ջրամբարի արդյունավետությունը դրվում է կասկածի տակ։
Ինչ վնաս կհասցվի առանց այդ էլ խեղճացած Մադաթափա լճին` գետակի դեմը փակելով և ջրամբար կառուցելով։ Հարցեր, որոնք պատասխան չունեն, քանի որ Նինոծմինդայի քաղաքապետարան NOR ռադիոկայանի լրագրողների մուտքը արգելված է։
Այս մտահոգող հարցերը նաև ուղեցինք Ստյոպ Ամիրխանյանին ով ասաց, որ ուսումնասիրությունները իր պարտականությունների մեջ չեն մտնում։ Նա նաև հավելեց, որ Եֆրեմովկայում աշխատանքները ավարտելուց հետո կսկսեն կառուցել Խոջաբեկի խոշոր եղջերավոր անասունների համար նախատեսված ջրամբարը։
Ինչ ճակատագրի կարժանանա 15 000 լարիանոց ջրամբարը, արդյոք այն մինչև վերջ կծառայի իր նպատակին։ NOR ռադիոկայանը հետագայում անպայման կանդրադառնա այս խնդրին, ուսումնասիրելով ջրամբարի աշխատունակությունը։