Մինչև հուլիսի 7-ը բարձր ջերմաստիճանի ֆոնին տեղ-տեղ կդիտվի անձրև, հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Թուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) բարձր ջերմաստիճանի ֆոնին առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +33, +35 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +27 աստիճան։