Եֆրեմովկայի գյուղական ճանապարհը ասֆալտապատված չէ: Ճանապարհին կան բազմաթիվ փոսեր և անհարթ տեղեր, որոնք դժվարացնում են մեքենաների տեղաշարժը: Անձրևային եղանակին ճանապարհի վիճակը վատանում է, առաջանում են ջրափոսեր և ցեխ, որն անհարմարություն է առաջացնում և ավելի է բարդացնում մեքենաների և հետիոտների տեղաշարժը։
Ռադիո NOR-ը դիմել է Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանին՝ տեղեկանալու այս խնդրի լուծման ծրագրերի մասին։ Բաբաջանյանի խոսքով, այս փուլում արդեն կա ծրագիր, որը ներառում է գյուղական ներքին ճանապարհների ասֆալտապատում ինչպես Եֆրեմովկա գյուղում, այնպես էլ Գորելովկա գյուղում։
Առավել մանրամասն՝ Մնացական Բաբաջանյանի հետ հարցազրույցում.
Ինչպես պարզվեց Բաբաջանյանի հետ զրույցից, այս տարի նախատեսվում է ճանապարհը հարթեցնել գրեյդերով, իսկ ֆինանսավորման հասնելուն պես ճանապարհը կասֆալտապատվի։ Ռադիո NOR-ը կհետևի զարգացումներին և կտեղեկացնի ձեզ հետագա նյութերում: