2020 թվականին «Աջակցություն գյուղին» ծրագրով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղին հատկացվել էր 16 000 լարի գումար, որտեղ բնակիչների որոշմամբ գյուղում հիմք է դրվել սպորտդահլիճի կառուցմանը:
Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետը բազմաթիվ անգամ մրցույթ էր հայտարարել Թորիա գյուղում սպորտային դահլիճի կառուցման համար։ Հատկացվել է 285 հազար լարի, որը 100 տոկոսով ֆինանսավորվում է տեղական բյուջեից։ Սակայն մրցույթին ոչ մի ընկերության չմասնակցելու պատճառով այն չի կայացել։
2024 թվականի հուլիսի 1 -ին կրկին մրցույթ է հայտարարվել, սակայն գումարը կրճատվել է՝ 285 000 -ի փոխարեն նախատեսվել է 135 000 լարի։ NAT240012784
Թե ինչն է պատճառը որ գումարը կրճատվել է, հեռախոսազրույց ունեցանք Թորիա գյուղի մասնագետ Արտյոմ Պետրոսյանի հետ։
Նրա խոսքով․ «Սպորտդահլիճի կառուցումը շարունակելու համար բազմաթիվ անգամ մրցույթ հայտարարվեց 285 000 լարիով, սակայն մասնակից չլինելու պատճառով մրցույթը չեղարկվեց։ Մեծ գումարի դեպքում մրցույթին մասնակցելու և աշխատանքներն իրականացնելու համար հարկավոր է համապատասխան կարգավիճակ, այդ պատճառով գումարը կիսվել է որպեսզի մասնակիցներ լինեն և աշխատանքներ տարվեն։ Հույսով սպասում ենք, որ այս անգամ կմասնակցեն մրցույթին և շինարարը պարզ կդառնա»։
Նշենք, որ բնակիչների որոշմամբ այս տարի Թորիա գյուղում «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում կկառուցվի մանկական խաղահրապարակ։
Կարդացեք նաև՝