Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղի դպրոցում իրականացվում է կապիտալ վերանորոգում 2016թ. օգոստոս ամսից: Վերանորոգչական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2017թ. մայիսի վերջին:
Դպրոցների վերանորգման ծրագրով, որը ֆինանսավորվում է ՛՛Հազարամյակի մարտահրավերներ՛՛ հիմնադրամի կողմից, Սաթխա գյուղի դպրոցում կգործի կենտրոնական ջեռուցման համակարգ, փոխվել են դպրոցի դռներն ու պատուհաննները, տանիքը, հատակը և ներկվել են պատերը: Դպրոցում կգործի նաև լաբորատորիա, մարզադահլիճ, սանհանգույց, կոնֆերանսների դահլիճ և ճաշարան:
Բացի այդ, վերանորոգումից հետո դպրոցը կստանա նոր գույք և լաբորատորիական սարքավորումներ:
“Georgian Engineering՛՛ շինարարական ընկերության տեխնիկական մենեջեր Էսարիտիա Ռամինի խոսքով՝ դպրոցը պետք է շահագործման հանձնվեր 2017թ. փետրվարին, սակայն կլիմայական խիստ պայմանների պատճառով հնարավոր չէր շարունակել շինաշխատանքները: Նա նաև հավելեց, որ շինարարական աշխատանքները անցկացվում են բաձր մակարդակի վրա և այսուհետ դպրոցն ապահովված կլինի բոլոր հարմարություններով:
Բորիս Ղարսլյան