
«Էներգո-Պրո-Ջորջիա»-ի տեղեկացմամբ, պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով Սամցխե-Ջավախեթիի բնակչության մի մասի համար էլեկտրաէներգիայի մատակարարումը կսահմանափակվի:
Հուլիսի 4-ին՝ ժամը 14:00-ից 17:00-ն, էլեկտրաէներգիան կսահմանափակվի Նինոծմինդայի Ազատության, Շաումյան, Հովսեփյան, Կամո և հարակից փողոցների բնակիչների համար:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի սովորական ռեժիմով։