Արևմտյան Վրաստանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել փողոցային շան նկատմամբ դաժան վերաբերմունքի փաստով։ Այս մասին հայտնում է Mtavari հեռուստաալիքը։
Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ Բաղդադի շրջանի Վարցիխե գյուղում։ Կենդանի ակտիվիստներն ասում են, որ շանը կրակել են որսորդական հրացանից:
Կենդանին մահամերձ է եղել, երբ նրան տեղափոխել են Քութայիսիի կլինիկա։
«Վիճակը ծանր է. Ոչ ոք չգիտի՝ նա ողջ կմնա, թե ոչ»,- ասել է ակտիվիստ Նանա Խանանաշվիլին։ Նա հավելել է, որ չնայած բժիշկների ջանքերին, շունը «հավանաբար հաշմանդամ կմնա»:
Կենդանիների պաշտպանները հիշեցնում են, որ նման փաստերը հազվադեպ չեն Վրաստանում։ Նրանք պահանջում են օրենսդրության խստացում և բնակչության իրազեկության բարձրացման արշավ։
Մթավարիի հաղորդմամբ՝ կրակողի ինքնությունը պարզվել է։ Նա արդեն հարցաքննվել է ոստիկանությունում։ Կասկածյալը պնդում է, որ իրեն ստիպել են կրակել շան վրա, քանի որ այն ագրեսիա է ցուցաբերել երեխայի նկատմամբ։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով։ Այս հանցանքը պատժվում է տուգանքով կամ ուղղիչ աշխատանքով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։