Նինոծմինդա կներմուծվեն բելառուսական կարտոֆիլի սերմնացուներ

Նինոծմինդա կներմուծվեն բելառուսական կարտոֆիլի սերմնացուներ

Ապրիլի 20-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի գյուղատնտեսական բաժնում տեղի ունեցավ “SIS BIZNESA SERVISS GEORGIA” ընկերության ներկայացուցիչների հանդիպումը տեղի ֆերմերների և գյուղատնտեսական բաժնի աշխատակիցների հետ:

Հանդիպման հիմնական թեման էր Վրաստանի և Բելառուսի համագործակցությունը կարտոֆիլագործության զարգացման ուղղությամբ: “SIS BIZNESA SERVISS GEORGIA” ընկերությունը Վրաստանում գործում է 2004 թվականից, սակայն 2016թ. է տվյալ կազմակերպությունը սկսել զբաղվել գյուղատնտեսությամբ:

Ինչպես նշեց նշված բելառուսական կազմակերպության ներկայացուցիչ Վլադիմիր Վոստնիկովը, անցյալ տարի մենք Վրաստան բերեցինք 60 տոննա կարտոֆիլ, որը տնկել, աճեցրել ենք և ստացված բերքը ցանկանում ենք տարածել Վրաստանի մասշտաբով՛՛: Կազմակերպությունը Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակչությանը առաջարկում է համագորակցության մի քանի տարբերակներ, օրինակ սերմնացուի վաճառք, կամ սերմնացուի և պարարտանյութի տրամադրում կազմակերպության կողմից: Կամ ֆերմերն ինքն է մշակելու հողը, աճեցնելու կարտոֆիլը և բերքը կիսելու կազմակերպության հետ, կամ էլ կազմակերպությունը իր վրա է վերցնում ստացված բերքի իրացումը:
Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց “SIS BIZNESA SERVISS GEORGIA” ընկերության ներկայացուցիչ Վլադիմիր Վեստնիկովը.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting