Աջարիայի ծովային ափին կան վայրեր, որտեղ ծովում լողալն արգելված է կամ խորհուրդ չի տրվում լողալու համար:
Այս տարի Բաթումիում լողալու արգելված տարածքներին ավելացել է Փարցխանա լողափը, որտեղ արհեստական կղզի է կառուցվում։ Շինարարության պատճառով այստեղ այլեւս լողափ չկա։ Չնայած շինարարական աշխատանքներին, Փարցխանայում մարդիկ դեռ լողում են։
Աջարիայի արտակարգ իրավիճակների ծառայությանը պաշտոնական հարցումից հետո «Բաթումելեբի»-ի խմբագիրները տեղեկատվության են սպասում գերատեսչությունից:
Ծովում լողալն արգելվում է
Սահմանամերձ Սարփիում՝ ծովին առափնյա ժայռի մոտ
Նույն Սարփիում՝ ջրվեժի դիմաց
Քվարիատիի առափնյա գծի վերջում, որտեղից սկսվում են ժայռերը
Բաթումի նավահանգստի մոտ
Մախինջաուրիի ափին գտնվող փրկարարական դիտաշտարակի դիմաց
«Մծվանե Կոնցխի» ափի ժայռերի մոտ
Castello Mare հյուրանոցի կողքին
Ցիխիսձիրիի ափին, ժայռերի մոտ
Կինտրիշի գետի և ծովի միախառնման վայրում [և՛ աջ, և՛ ձախ]:
Ծովում լողալը խորհուրդ չի տրվում
Քվարիաթի-Սարփի սահմանի մոտ գտնվող ափամերձ տարածքում
Կաբո Վերդեի մոտ գտնվող Բուսաբանական այգու ափամերձ տարածքում
Ցիխիսձիրիի ափին՝ Castello Mare հյուրանոցի շրջակայքից դեպի Քոբուլեթի, որտեղ առափնյա գիծը հիմնականում ժայռոտ է:
Խորհուրդ չի տրվում նաև լողալ գետերի [Ճորոխի, Չակվիսծղալի, Կինտրիշի] գետաբերանների մոտ և ծովի մոտ, քանի որ ջրի հոսքը ուժեղ է։ Փոխանցում է netgazet-ն: