«Նինոծմինդա» մաքսակետում կանխվել են չհայտարարագրված ծխախոտ ներկրելու փաստեր

«Նինոծմինդա» մաքսակետում կանխվել են չհայտարարագրված ծխախոտ ներկրելու փաստեր

Ըստ «Եկամուտների ծառայության»՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում «Նինոծմինդա», «Վալե», «Սարփի», «Սադխլո» և «Լագոդեխի» մաքսակետերում արձանագրվել են խոշոր չափերի ապօրինի ծխախոտի ներկրման փորձերի փաստեր։

«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները, ռիսկի պրոֆիլից և կասկածից ելնելով, տարբեր երկրների քաղաքացիների անձնական և նրանց հսկողության տակ գտնվող տրանսպորտային միջոցների մանրազնին զննության արդյունքում հայտնաբերել են ընդհանուր 33 180 տուփ չհայտարարագրված ծխախոտ»,- ասված է հաղորդագրությունում։

Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որպես սանկցիա՝ օրինախախտ քաղաքացիներից առգրավվել է ապրանքը և յուրաքանչյուրի նկատմամբ նշանակվել տուգանք 1000 լարիի չափով։

«Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 31-րդ մասի համաձայն՝ օրինախախտ 3 քաղաքացիների նկատմամբ որպես սանկցիա ամբողջությամբ առգրավվել է ապրանքը և քանի որ արարքը կատարվել է բազմիցս՝ նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ նշանակվել է տուգանք 3000 լարիի չափով։ Մեկ օրինախախտ քաղաքացու գործի նյութերը՝ հետագա արձագանքման նպատակով, փոխանցվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը», – ասվում է գործակալությունը։