
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա գյուղում որոնում են տղամարդու։ NOR ռադիոկայանի ունեցած տեղեկություններով ՆԳՆ-ի աշխատակիցները ևս միացել են որոնողական աշխատանքներին։
NOR ռադիոկայանի խմբագրությունը կապ հաստատեց ՆԳՆ մամուլի ծառայության հետ առավել մանրամասներին տեղեկանալու համար, այնտեղից ասացին, որ կճշտեն և կապ կհաստատեն NOR-ի հետ։
Տեղեկություն ստանալուն պես նյութը կթարմացնենք։