Հայաստանը ծրագրում է ԱՄՆ-ի հետ համատեղ ատոմակայան կառուցել

Հայաստանը ծրագրում է ԱՄՆ-ի հետ համատեղ ատոմակայան կառուցել

Գլխավոր լուսանկարը՝ NOR -ի արխիվից․

ՀՀ ԱԽ քարտուղարի խոսքով` այս պահին ԱՄՆ–ի հետ քննարկում են նոր ատոմակայանի կառուցման իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը։

Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված` ԱՄՆ–ի հետ մտել ենք առարկայական փուլ։ Այս մասին «ՀՀ–Արևելյան գործընկերություն–ԵՄ. մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովի ժամանակ հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով` հիմա ԱՄՆ–ի հետ քննարկում են իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը, քանի որ առանց դրա այս հարցում առաջ գնալ չեն կարող։

«Այս պահին գնդակը ԱՄՆ–ի դաշտում է։ Մենք ակնկալում ենք, որ այս հարցն անցնի ԱՄՆ ներհամակարգային պրոցեդուրաները, որ դրանից հետո կարողանանք աշխատել»,– ընդգծել է ԱԽ քարտուղարը։

Գրիգորյանն ավելացրել է, որ ատոմակայանի հարցը երկարաժամկետ համագործակցություն է, սակայն ՀՀ կառավարությունը ԱՄՆ–ի հետ ունի նաև կարճաժամկետ ծրագրեր, քանի որ ՀՀ անվտանգության առումով ունենք դիվերսիֆիկացիա, սակայն նույնը դեռ հնարավոր չէ ասել տնտեսության մասին. այս հարցում աշխատանքները շարունակվում են։ jnews.ge