
Հուլիսի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:05-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18։05-ին), Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղից 9 կմ հեռսվորության վրա, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։