Հուլիսի 5-ին NOR ռադիոկայանը հրապարակել էր նորություն, այն մասին որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա գյուղում որոնում են տղամարդու։
Որոնողական աշխատանքներին միացել էին ՆԳՆ-ի աշխատակիցները և համագյուղացիները։
NOR-ի աղբյուրի փոխանցմամբ, մի քանի մեքենաներով որոնել են տղամարդուն, որոնողական աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար օգտագործվել է նաև անօդաչու տեսանկարահանող սարք` դռոն։
Բարեբախտաբար տղամարդը գտնվել է։ NOR-ի աղբյուրի փոխանցմամբ նա շրջագայել է սրբատեղիներով և վերջում ուզեցել է բարձրանալ Աբուլ լեռան սրբատեղին, որի ճանապարհին էլ հարակից գյուղերի բնակիչները նկատել են և հայտնել որոնողական աշխատանքների մասին, տղամարդը վերադարձել է տուն։