Աղբի անվերահսկելի իրավիճակը Նինոծմինդա-Բավրա ճանապարհահատվածում

Աղբի անվերահսկելի իրավիճակը Նինոծմինդա-Բավրա ճանապարհահատվածում

Դեպի Հայաստանի Հանրապետություն տանող Նինոծմինդա-Բավրա ավտոմայրուղու վրա, Գորելովկա և Եփրեմովկա գյուղերի միջև ընկած տարածքում՝ անմիջապես կենտրոնական մայրուղու հարևանությամբ գոյացած աղբի վիճակը անվերահսկելի է:

Անցնելով տվյալ ճանապարհահատվածով բացվում է տհաճ և գարշելի տեսարան: Մոտակա գյուղերի բնակիչները իրենց աղբը լցնում են դեպի աղբանոց տանող ճանապարհին, զլանալով հասնել դեպի աղբանոցի խորքը, որը հեռու է անցորդների աչքից:

Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում չկան աղբարկղեր, ինչն իր հերթին պատճառ է դառնում բնակիչների կողմից շրջակա միջավայրի կեղտոտմանը: Անցորդները դժգոհում են տվյալ հատվածի աղբանոցի վերածված անմխիթար և զզվելի իրավիճակից:


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting