
Եվրամիությունը սառեցրել է 30 միլիոն եվրոն, որը հատկացվել էր Վրաստանի պաշտպանության ոլորտին աջակցելու համար, լրագրողներին հայտնել է ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։
«Անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության հետ կապված՝ մենք ցավով տեղեկացնում ենք ձեզ, որ ԵՄ առաջնորդները նույնպես որոշել են սառեցնել այն գումարը, որը հատկացվել է Վրաստանի պաշտպանության ուժերին աջակցելու համար Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում: Այս պահին սառեցված է այն գումարը, որը նախատեսել էինք փոխանցել ՊՆ-ին, որը կազմում է 30 մլն եվրո։
Եվ սա միայն առաջին քայլն է, կլինեն այլ քայլեր։ Վրաստանի կառավարությանը տրվող մեր անմիջական օգնությունը կկրճատվի, և մենք կձգտենք այդ ուղղակի օգնությունը կառավարությանը տեղափոխել քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ներին: Այս մասին հայտարարվել է Լյուքսեմբուրգում արտգործնախարարների հանդիպումից հետո»,- ասել է Հերչինսկին։