Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ուչմանա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում 2021 թվականին հիմք է դրվել նոր սպորտդահլիճի կառուցմանը: 2022 թվականին շարունակվել է սպորտդահլիճի շինարարության 2 -րդ փուլը:
2024 թվականին Ուչմանայի սպորտդահլիճի կառուցումը շարունակելու համար հատկացվել է 42 000 լարի գումար, որտեղ 71.4% -ը տոկոսը ֆինանսավորվում է տեղական բյուջեից, 28.6% -ը պետական բյուջեից։
Հայտարարված մրցույթը 38 883 լարիով շահել է <<შპს მარგარ>> ընկերությունը։
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը, սպորտդահլիճի կառուցման մրցույթը կայացել է իսկ աշխատանքները մոտ օրերս կմեկնարկեն։
Աշխատանքների իրականացման ժամկետը պայմանագրի ստորագրումից հետո կազմում է 10 շաբաթ։ Պայմանագիրը ուժի մեջ է՝ 04.07.2024 – 31.12.2024։ NAT240010943
Կարդացեք նաև՝