Վրաստանի կառավարությանն ուղղված աջակցությունը կնվազի և այն կուղղվի ՀԿ-ներին եւ լրատվամիջոցներին

 Վրաստանի կառավարությանն ուղղված աջակցությունը  կնվազի և այն կուղղվի ՀԿ-ներին եւ լրատվամիջոցներին

«Եվրամիության առաջնորդները որոշել են սառեցնել 30 միլիոն եվրոն, որը մենք նախատեսում էինք փոխանցել Վրաստանի պաշտպանության նախարարությանը», -ասել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։

«Ինչ վերաբերում է ԵՄ-ի և Վրաստանի միջև անվտանգության և պաշտպանության համագործակցությանը, ցավոք, մենք պետք է տեղեկացնենք, որ առաջնորդները որոշել են սառեցնել այն գումարները, որոնք մենք վճարում ենք Վրաստանի պաշտպանության ուժերին աջակցելու համար։ Այն կոչվում է «Խաղաղության եվրոպական հիմնադրամ»։ Այսպիսով, առայժմ սառեցվել է 30 մլն եվրո գումարը, որը նախատեսում էինք փոխանցել Վրաստանի պաշտպանության նախարարությանը։ Սա միայն առաջին քայլն է, կլինեն այլ քայլեր։ Մեր անմիջական աջակցությունը Վրաստանի կառավարությանը կսահմանափակվի:

Մենք փորձելու ենք այս ուղղակի աջակցությունը փոխանցել հասարակությանը, քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին։ Այդ մասին հայտնի է դարձել Լյուքսեմբուրգում արտաքին հարաբերությունների խորհրդի անցկացումից հետո։ Վրաստանի կառավարությանն ուղղված մեր անմիջական աջակցությունը աստիճանաբար կվերանա և կվերաուղղվի քաղաքացիական հասարակությանն ու լրատվամիջոցներին աջակցելուն: Ես իսկապես ցավում եմ, որ այս նոր քաղաքականությունն առաջին անգամ կանդրադառնա մեր պաշտպանության նախարարությանը և այն 30 միլիոնի վրա, որը մենք նախատեսում էինք տրամադրել Վրաստանի պաշտպանության ուժերին աջակցելու համար։

Ինչպես գիտեք, մեր աջակցությունը Վրաստանի կառավարությանը տասն անգամ ավելի մեծ է, քան քաղաքացիական հասարակությանը։ Մենք երկար տարիներ աջակցել ենք Վրաստանի բոլոր կառավարություններին։ ԵՄ աջակցության գրեթե կեսը Վրաստանի կառավարության ուղղակի բյուջետային աջակցությունն է։ Որոշվել է աստիճանաբար նվազեցնել կառավարությանն այս ուղղակի աջակցությունը և փոխել դրա կենտրոնացումը, ինչպես նաև աջակցել ավելի շատ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների կազմակերպություններին: Ինչպես բոլորս գիտենք, Վրաստանում նրանց վրա մեծ ճնշում է գործադրվում թափանցիկության մասին օրենքի պատճառով»,- ասել է Հերչինսկին։