Ինչու՞ է թանկացել սուրճը

Ինչու՞ է թանկացել սուրճը

Սուրճի միջազգային կազմակերպության (ICO) զեկույցի համաձայն դեֆիցիտի պատճառով Ռոբուստա տեսակի մեծածախ գները հասել են վերջին 45 տարվա ամենաբարձր մակարդակին։

Ռոբուստայի արտադրությունը անցած տարվա համեմատ նվազել է 8,1%-ով։ Այս տեսակի 1/3-ը բաժին է ընկնում Վիետնամին։ 2024 թվականին մոտ 3,8 միլիոն պարկ չի արտադրվել։

Աշխարհում ամենատարածված ռոբուստա տեսակի սուրճի գինը միջազգային շուկաներում կտրուկ թանկացել է։ Մայիս ամսվա մատակարարումների համար նախատեսված հումքային վիճակում սուրճի մեկ տոննան թանկացել է 4,8 տոկոսով, կազմելով 3,838 հազար դոլար։ Հունվարից սկսած՝ աճը կազմել է 24 տոկոս։ Bloomberg-ը գրում է, որ գնաճի նման ռեկորդային ցուցանիշը պայմանավորված է այն բանի հետ, որ կա մտավախություն, որ միջազգային շուկաներում կսկսվի սուրճի դեֆիցիտ։

Բանն այն է, որ Վիետնամում, որը աշխարհում ռոբուստա տեսակի սուրճի գլխավոր մատակարարներից է, ջրի պակաս կա եւ սուրճի պլանտացիաների ոռոգման խնդիր է առաջացել։ Սա իր հերթին խոսում է այն բանի մասին, որ հումքի հետ կապված խնդիրներ են լինելու։ Բացի այդ, շատ վայրերում ֆերմերները սուրճ աճեցնելուց հրաժարվում են եւ զանգվածաբար անցնում այլ մշակաբույսերի աճեցման, որոնք ավելի քիչ խոնավություն են պահանջում։