Վրաստանի ինտեգրումը դադարեցնելու և 30 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնությունը սառեցնելու Եվրամիության որոշումը մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Իհարկե, սա Եվրամիության որոշումն է, և նրանք կարող են դա ավելի գրագետ մեկնաբանել։ Այնուամենայնիվ, ես գիտեմ, որ նրանք հասկացրել են, ինչպես մենք հստակեցրել ենք, երբ խոսքը վերաբերում է Վրաստանի հետ մեր հարաբերություններին, հետևանքներ կլինեն այս պետության դեմոկրատական հետընթացի համար», – ասել է Միլլերը:
Լրագրողի հարցին Վրաստանի հետ ԱՄՆ հարաբերությունների մասին, Միլլերը պատասխանել է, որ Վաշինգտոնը «շարունակում է վերլուծել» հարաբերությունները Թբիլիսիի հետ։
«Իհարկե, մենք դեմ ենք դեմոկրատական այլախոհության ցանկացած հետապնդման, մենք այսքան ժամանակ խոսում ենք այս մասին։ Երբ այս օրենքն ընդունվեց, մենք հիմնավորեցինք այն փաստարկը, որ այն օգտագործվելու է օրինական դեմոկրատական այլախոհությունը հետապնդելու համար: Սա Վրաստանի կառավարության համար վարքագծի դժբախտ դեպք է, և մենք կոչ ենք անում փոխել այն»,- ասել է Միլլերը:
Հիշեցնենք, որ Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու խոսքով՝ ԵՄ-ն սառեցրել է 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը նախատեսվում էր փոխանցել Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Հերչինսկու խոսքով, եթե իրավիճակը էլ ավելի վատթարանա, այլ միջոցներ կդիտարկվեն։