
Այսօր՝ հուլիսի 10-ին, Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են միկրոավտոբուսը եւ թեթեւ մարդատար ավտոմեքենան. «Իններորդ ալիքի» տեղեկություններով՝ երկու ուղեւոր թեթեւ վնասվածքներ են ստացել։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։