Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Գոնդուրա գյուղում ընթանում է ծիսական տան վերանորոգման աշխատանքները։
Աշխատանքներն իրականացնում է անհատ ձեռներեց՝ Զոյա Համազարյանին պատկանող ընկերությունը։
Մրցույթը նախատեսված է երկու գյուղերի՝ Ղաուրմայի և Մեծ Գոնդուրայի ծիսական տների վերանորոգման համար։ Մեծ Գոնդուրա գյուղում պետք է փոխվի ծիսական տան կտուրը, խոհանոցում տարվում է կոսմետիկ վերանորոգում, կառուցվել է սանհանգույց և այլն։ Նախագծով դահլիճի ներսում աշխատանք չի նախատեսվում։ Ղաուրմա գյուղում արարողությունների տունը ամբողջովին կվերանորոգվի, նախագծով նախատեսված է իրականացնել սվաղ, պատերի ներկում, հատակի սալիկապատում և այլն:
Նշենք, որ մրցույթը Զոյա Համազարյանին պատկանող ընկերությունը շահել է 128`880 լարիով։ Մեծ Գոնդուրայի ծիսական տան համար նախատեսված է 57 000 լարի իսկ Ղաուրմայի համար 80 000 լարի։ Ֆինանսավորումը ամբողջովին(100%) տրամադրված է տեղական բյուջեից։ Աշխատանքների իրականացման ժամկետը պայմանագրի ստորագրումից հետո կազմում է 12 շաբաթ։ (NAT240006341)
Կարդացեք նաև՝