Գարնան գալուն զուգահեռ՝ ձյան հալվելու և տեղացող անձրևների պատճառով Նինոծմինդա քաղաքում խմելու ջուրը պղտորվել է:
Նինոծմինդա քաղաքի բնակիչները բողոքում են, որ իրենց ծորակներից արդեն մի քանի օր է ցեխոտ և պղտոր ջուր է հոսում: Խնդրի կապակցությամբ մենք դիմեցինք Վրաստանի համընդհանուր ջրամատակարարող ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղի ղեկավար Արզուն Գորոյանին, ով մեզ պատասխանեց.
՛՛Ջուրն այնքան ցեխոտ չէ, ավելի շատ թափանցիկ է, իսկ թափանցիկությունը թույլատրելիի սահմաններում է, ջրի նման գույնը այս եղանակին նորմալ է: Ամեն օր ջրին քլոր ենք խառնում և անընդհատ ուղարկում ենք հետազոտման Ախալցիխե: Եթե հետազոտման արդյունքում պարզվի, որ ջուրը թույլատրելիի սահմանից ավելի պղտոր է, ապա մենք կդադարեցնենք ջրամատակարարումն այնքան ժամանակ մինչև ջուրը մաքրվի՛՛:
Անահիտ Զալալյան