Հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Վաղ առավոտից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Ամասիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները` համագործակցելով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության և Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները Ամասիայի տարածաշրջանի գյուղերից մեկի բնակչության մեծ մասի հետ որոնողական աշխատանքներ են կատարել, որպեսզի հայտնաբերեն որոնվող, Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Գրետա Զ.-ին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, որոնողական աշխատանքները մի քանի ժամ կատարելուց հետո նրա մարմինը հայտնաբերվել է նշված գյուղի ոռոգման ջրատարի համար նախատեսված բետոնե ավազանում: Փրկարարներն ու քաղաքացիները մարմինը դուրս են բերել և պատգարակով մոտեցրել դիատարին:
Դեպքի մասին ոստիկանության Ամասիայի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ամասիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: Դեպքի փաստով Ամասիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: