Չինաստանում տղամարդը փորձել է 104 հատ հազվագյուտ օձ տեղափոխել, ինչի համար ձերբակալվել է Չինաստանի և Հոնկոնգի սահմանին գտնվող մաքսատան աշխատակիցների կողմից:
Տղամարդը փորձել է կանաչ միջանցքով անցնել Ֆուտյան անցակետը և մաքսավորների ուշադրությունը գրավել է տարօրինակ շարժվելով՝ քայլել է լայն բացած ոտքերը։ Խուզարկության ժամանակ նրա հագուստի մեջ հայտնաբերվել են կայծակաճարմանդ պայուսակներ։ Դրանցում եղել են փոքր չափերի 5 տարբեր տեսակի ավելի քան 100 սողուն:
Օձերի թվում են եղել այնպիսի հազվագյուտ տեսակներ, ինչպիսիք են եգիպտացորենի օձը, Քեմփբելի թագավոր օձը և Բեյրդի առնետի օձը:
Դրանք փաթեթավորված են եղել հաստ թափանցիկ տոպրակների մեջ և հատուկ ժապավենով սոսնձված մաքսանենի տաբատին։