Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղում ընթանում է մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները։
Աշխատանքներն իրականացնում է անհատ ձեռներեց՝ Սերգո Քսպոյանին պատկանող ընկերությունը։
Մրցույթը նախատեսված է երկու գյուղերի՝ Դիլիֆի և Ջիգրաշենի մանկապարտեզների վերանորոգման և կառուցման համար։ Դիլիֆ գյուղի մանկապարտեզին կից կառուցվում է նոր ճաշարան։ Ջիգրաշենի մանկապարտեզում անցկացվել է ջեռուցման համակարգ, խոհանոցում իրականացվել է կոսմետիկ վերանորոգում, սվաղապատում և այլն: Ջիգրաշեն գյուղում աշխատանքները ավարտված են։
Նշենք, որ մրցույթը Սերգո Քսպոյանին պատկանող ընկերությունը շահել է 144 777 լարիով։ Դիլիֆի մանկապարտեզի համար նախատեսված է 94 000 լարի իսկ Ջիգրաշենի համար 53 700 լարի։ Ֆինանսավորումը ամբողջովին(100%) տրամադրված է տեղական բյուջեից։ Աշխատանքների իրականացման ժամկետը պայմանագրի ստորագրումից հետո կազմում է 16 շաբաթ։ (NAT240007384)
Կարդացեք նաև՝
Ջիգրաշենի մանկապարտեզը, լուսանկարը տրամադրել է Սերգո Քսպոյանը։