
Բաթումիում բարձրությունից ընկնելու հետեւանքով անչափահաս է մահացել.
Ըստ տեղի բնակիչների՝ տղան ընկել է չորրորդ հարկից, նա աշխատելիս է եղել շինհրապարակում։
Ինչպես Interpressnews-ին հայտնեցին շտապօգնության բժշկական կենտրոնից, երբ բժիշկների խումբը ժամանել է, տղան մահացած է եղել ։
Տեղում մոբիլիզացվել են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչներ։