
Հուլիսի 13-ից Սաթխա գյուղում կսկսվեն կենտրոնական ջրամատակարարման վերականգնման աշխատանքները, որոնք կտևեն 10 օր։ Մրցույթում հաղթել է «Նարինե Սուքիասյան» ՍՊԸ-ն։
Հիշեցնենք, որ Սաթխա գյուղում աշխատանքներ են տարվում որոշակի հատվածի ներքին ճանապարհի ասֆալտապատման ուղղությամբ, աշխատանքներն իրականացնում է Ջավախավտոգզա ճանապարհաշինական ընկերությունը:
Radio NOR-ը կապ հաստատեց Սաթխա գյուղի կենտրոնական ջրամատակարարման վերականգնման աշխատանքներ իրականացնող «Նարինե Սուքիասյան» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հովիկ Սուքիասյանի հետ։
Վերականգնման աշխատանքները կսկսվեն վաղվանից և կտևեն 10 օր, սակայն հիմնականում կախված ենք եղանակից։ Ասֆալտի տակով անցնող հին կենտրոնական խողովակը պետք է փոխարինել նոր պլաստմասե խողովակով՝ 250 մ երկարությամբ հատվածով։ Վերականգնողական աշխատանքների համար հատկացվել է 25 հազար լարի»,- ասում է Հովիկ Սուքիասյանը։
Ավելի մանրամսները մեր աուդիո նյութում: