Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, Համագործակցության եւ զարգացման գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղ եւ հայ-ադրբեջանական սահման մեկնելուց։
Հուլիսի 9-ին նախարարությունը հրապարակել է «թարմացված գնահատական այն մասին, որ ահաբեկիչները, հավանաբար, կփորձեն ահաբեկչություններ կատարել Ադրբեջանում»։
«Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, Համագործակցության եւ զարգացման գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ, այդ թվում Զենգիլանի, Ջեբրաիլի, Գուբադլիի, Լաչինի եւ Քելբաջարի շրջաններ, որոնք գտնվում են Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին, Խոջավենդի, Ֆիզուլիի եւ Աղդամի շրջաններ, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի սահման մեկնելուց։
Նախարարությունը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ ցանկացած ուղեւորությունից Հայաստանի հետ սահմանից 5 կիլոմետրից ոչ պակաս հեռավորությամբ»,- նշվել է հաղորդագրությունում։ tv9news.ge