Նինոծմինդայի Կենտրոնական այգու վիճակը պահանջում է բնակիչների և Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ուշադրությունը։
Նինոծմինդա քաղաքի Կենտրոնական զբոսայգում կան մի շարք խնդիրներ, որոնք հուզում են կարգապահ բնակիչներին։ Այգու զուգարանը խցանված է, հատակին կա կղանք, տերևներ և կեղտ, չկա պատշաճ լվացարան (լվացարանի վրա ծորակ չկա): Սանհանգույցը հակասանիտարական վիճակում է և ունի անտանելի տհաճ հոտ։
Բացի սանհանգույցից, անմխիթար վիճակում է նաև մանկական խաղահրապարակը։ Տեղում կան վնասներ՝ կոտրված է փայտյա հիմքը, կոտրված են կարուսելները, տարածքը՝ աղբով լցված ։
Հարթակի տակ ցրված են ծխախոտի տուփեր, թիթեղյա տարրաներ, տոպրակներ և սերմերի կեղև։ Երկու նստարան կա, որտեղ, ամենայն հավանականությամբ, նստում են հենց այն մարդիկ, ովքեր աղբ են թողնում և փչացնում երեխաների հանգստի գոտին։
Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը ավելի քան 13000 լարի է ծախսել տեսահսկման տեսախցիկների տեղադրման վրա, որոնք տեղակայված են հենց Կենտրոնական այգում և քաղաքապետարանի շենքում։ Բայց ո՞ւր են նայում այս տեսախցիկները: «Բնակիչների անփույթ վերաբերմունքը չի դադարում, քաղաքի ենթակառուցվածքները և սարքավորումները շարունակում են շարքից դուրս գալ, իսկ տեսախցիկները միայն տեղ են լցնում կոշտ սկավառակի վրա: