Նինոծմինդայի աղբյուրները ջրի բացակայության պատճառով արդեն հուշարձաններ են հիշեցնում

Նինոծմինդայի աղբյուրները ջրի բացակայության պատճառով  արդեն հուշարձաններ են հիշեցնում

Նինոծմինդա քաղաքում հաշշվվում է ավելի քան 6 աղբյուր, սակայն դրանք հիմնականում չեն գործում:

Աղբյուրների ակերը ջարդված են, նրանց հարակից տարածքները աղտոտված, իսկ քարերի վրա փակցված են քարոզչական գունավոր պաստառներ: Փոխարենը երկար ժամանակ է ջուր չի գալիս ակերից:

Բնակիչների խոսքով՝ ջրի բացակայությունը բացասաբար է անդրադառնում այն մարդկանց վրա, ովքեր այլ վայրերից են ժամանում Նինոծմինդա: ՛՛Աստված ոչ անի, եթե ինչ-որ մեկի ինքնազգացողությունը վատանա, անհնար է մի բաժակ ջուր գտնել: Մեր աղբյուրները արդեն հուշարձան են դարձել՝ հիշատակելով այն մասին, որ այստեղ երբևէ ջուր է եղել՛՛,-նշեց Նինոծմինդա քաղաքի բնակիչ Նան Վարդանյանը:

Խնդրի առնչությամբ դիմեցինք Վրաստանի համընդհանուր ջրամատակարարող ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղի ղեկավար Արզուն Գորոյանին, ով մեզ պատասխանեց.

՛՛Քաղաքային աղբյուրների չգործելը առաջին հերթին պայմանավորված է խմելու ջրի պակասով: Մունիցիպալիտետն ինքն է որոշելու, թե որ աղբյուրների ջրամատակարարումն է միացնելու, քանի որ օգտագործված ջրի ծախսը տեղական բյուջեի հաշվին է՛՛:

Իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեբելի Գագիկ Ղարսլյանի խոսքով՝ հաշվիչների տեղադրումից հետո մեկ ամսվա հոսած ջրի ծախսը կազմել է 3 հազար լարի: Դրանից ելնելով նրանք որոշել են դադարեցնել քաղաքային աղբյուրների ջրամատակարարումը:
Նյութի մանրամասները լսեք մեր ռեպորտաժում.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting