
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը նախազգուշացնում է առաջիկա ժամերին Վրաստանի մի շարք շրջաններում եղանակի վատթարացման մասին։«Մինչև հուլիսի 13-ի առավոտ Ռաչա-Լեչխումի և Քվեմո-Սվանեթիի, Սամցխե-Ջավախքի և Շիդա Քարթլիի շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։
Սպասվող տեղումները կարող են առաջացնել գետերում ջրի մակարդակի էական բարձրացում։ Հավանական է սողանքային գործընթացների ակտիվացում լեռնային շրջաններում (սպառնալիքի մակարդակը միջին է):