Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արտաշատ» բժշկական կենտրոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ նշված հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ 66-ամյա Հայկուհի Ն․-ն է, ում իրենց գյուղի դաշտում օձը խայթել է: Կինը «սուր էկզոգեն թունավորում օձի խայթոցից» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Բժշիկները ոստիկաններին հայտնել են, որ բուժառուն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վերակենդանացման բաժանմունքում է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպում: