
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է Դոնալդ Թրամփի կողմնակիցների հանդիպման ժամանակ կրակողի անունը։
«Հետաքննությունների դաշնային բյուրոն պարզել է, որ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը մասնակցել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձին։ Միջադեպը շարունակում է ակտիվ և շարունակական հետաքննությունը, և ցանկացած տեղեկություն ունեցողին հորդորում ենք օգնել հետաքննությանը»,- ասված է հաղորդագրությունում։
Տեղեկության համար՝ Բաթլեր քաղաքում աջակիցների հետ հանդիպման ժամանակ կրակել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա։ Արդյունքում նա վիրավորվել է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հրաձգության ժամանակ սպանվել է հանրահավաքի մեկ մասնակից։ Եվս երկուսի վիճակը ծանր է։ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային ծառայության տվյալներով՝ Փենսիլվանիայում Դոնալդ Թրամփին սպանելու փորձ է եղել։