Այն տարիքը, երբ կինը կարող է ամուսնանալ, կախված է երկրի օրենքներից և մշակութային նորմերից: Վրաստանում ամուսնության նվազագույն տարիքը 18 տարեկանն է, սակայն բացառիկ դեպքերում, դատարանի թույլտվությամբ, դա հնարավոր է 16 տարին լրանալուց հետո։
Ամուսնությունը պահանջում է մեծ պատասխանատվություն և զուգընկեր լինելու կարողություն: Radio NOR-ը հետաքրքրվեց, թե ինչ են մտածում այս մասին Նինոծմինդայի բնակիչները, ըստ նրանց ո՞ր տարիքում պետք է աղջիկն ընտանիք կազմի և այս թեմայով հարցում անցկացրեց Նինոծմինդայում։
«Նախկինում` 18 տարեկանում էին աղջիկներն ամուսնանում։ Հիմա ամեն ինչ փոխվել է, և կինն ինքն է որոշում, թե որ տարիքում պետք է ամուսնանա»,- ասում է Նինոծմինդայի բնակիչներից մեկը։
Նինոծմինդայի բնակիչները տարբեր կարծիքներ ունեն
«Մեզանից ոմանք կարծում են, որ կինը պետք է ամուսնանա մինչև 25 տարեկանը, իսկ մյուս մասը կարծում է, որ տարիքը նշանակություն չունի և կախված է ճակատագրից»։
«Կարելի է ամուսնանալ 40 տարեկանում և երջանիկ լինել»,- ասում է երկրորդ բնակիչը։
Յուրաքանչյուր զույգ յուրահատուկ է, ուստի ամուսնանալու ճիշտ ժամանակը բոլորի համար տարբեր է: Գլխավորն այն է, որ այս որոշումը մտածված ու գիտակցված լինի։
Ավելին Նինոծմինդայի բնակիչների հետ մեր աուդիո ձայնագրությունում