
Երեկ երեկոյան Բորժոմիում ավտովթար է տեղի ունեցել. «Բորժոմի» հեռուստաընկերության տեղեկություններով՝ թեթեւ մեքենան հավանաբար բախվել է պատին, ինչի հետեւանքով մեկ մարդ մահացել է։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։