
Երեկ՝ հուլիսի 14 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում մեկնարկեց մինի ֆուտբոլի հուշամրցաշար նվիրված՝ Սեւակ Վալերիկի Ամիրխանյանի հիշատակին: Այսօր՝ հուլիսի 15 -ին այդ մրցաշարը մոտեցավ իր տրամաբանական ավարտին:
Հուշամրցաշարը կազմակերպել էին Սաթխա գյուղի երիտասարդները և Վահե Բորբորյանը բարեկամների հետ համատեղ:
Մրցաշարին մասնակցում էին շրջանի թվով 11 գյուղերի թիմեր՝ և 3 թիմ Սաթխայից:
Սաթխայի թիմի խաղացող Աշոտ Չախոյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Հուշամրցաշարը նվիրված է մեր ընկերոջը Սևակին: Եզրափակչում 1 -ին հորիզոնականը գրավեց Փոկայի թիմը, Կաթնատուի թիմը զբաղեցրեց 2 -րդ տեղը իսկ Մեծ Խանչալիի թիմը զբաղեցրեց 3 -րդ հորիզոնականը: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին և հաջողություն սպորտային ասպարեզում»:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Կարդացեք նաև՝