Խորհրդարանում «Վրացական երազանքի» նախաձեռնած օրինագիծը նախատեսում է թույլատրել մոտոցիկլետներին և մոպեդներին երթևեկել ավտոբուսի երթևեկելի գոտիով (BUS LINE)։
Փոփոխությունը ներառված է Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում։
«Էական պատճառներից մեկն այն է, որ ճանապարհային այլ մասնակիցների համար ավելի հեշտանում է մոտոցիկլետներն ու մոպեդները նկատելը, ինչը կտրուկ կնվազեցնի ճանապարհատրանսպորտային պատահարները։ Միաժամանակ, մոտոցիկլետների և մոպեդների արագ տեղաշարժն այս տրանսպորտային միջոցի երթեւեկության համար նախատեսված գոտում նվազեցնում է վնասակար նյութերի արտանետումը»,- ասված է օրենքի նախագծի պարզաբանման մեջ։
Օրինագծի նախաձեռնողները «Վրացական երազանքի» պատգամավորներն են՝ Արչիլ Գորդուլաձեն, Մայա Բիթաձեն, Իրակլի Զարքուան, Բեքա Դավիթուլիանին, Նոդար Տուրձելաձեն։
Օրենքի նախագիծն արագացված կարգով կքննարկվի այս տարվա հուլիսին կայանալիք արտահերթ նիստում և ուժի մեջ կմտնի հրապարակումից անմիջապես հետո։ aliq.ge