Վրաստանի արտաքին պետական պարտքը հունիսի վերջին կազմել է 8,7 մլրդ դոլար, ինչը 22,6 մլն դոլարով կամ 0,25 տոկոսով ցածր է նախորդ ամսվա համեմատ։ Այս մասին են վկայում Վրաստանի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տվյալները։
Ֆինանսների նախարարության տվյալներով, մասնավորապես, Ասիական զարգացման բանկին (ԱԶԲ) Վրաստանի պետական պարտքը կրճատվել է 6,4 մլն դոլարով, 12,1 մլն դոլարով՝ Եվրոպական ներդրումային բանկին և 13,1 մլն դոլարով՝ Համաշխարհային բանկի զարգացման միջազգային ասոցիացիային։
Պետություններին ունեցած Վրաստանի պարտքերի թվում Ֆրանսիայի հանդեպ ունեցած պարտքը նվազել է 8,7 մլն դոլարով և կազմել ավելի քան 758,3 մլն դոլար։ Գերմանիայի նկատմամբ ունեցած պարտքը նվազել է 21,8 մլն դոլարով՝ կազմելով 583,1 մլն դոլար, Վրաստանի պարտքը Ռուսաստանին մնացել է անփոփոխ՝ 11,6 մլն դոլար։ shantnews.am