Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ քաղցկեղով ախտորոշված հիվանդները տարբեր տեսակի թերապիայի համար անհրաժեշտ դեղամիջոցներ կստանան անմիջապես բժշկական հաստատություններում։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ ուռուցքաբանական խորհուրդը քննարկել և աջակցել է Առողջապահության նախարարության նախաձեռնությանը, որը նախատեսում է թարմացնել դեղերի մատակարարման սխեման։
«Փոփոխությունների արդյունքում քաղցկեղով հիվանդները դեղորայք ձեռք բերելու պարզեցված տարբերակ ունեն՝ նախկինում դեղատոմսով պետք է գնային կլինիկա, հետո համապատասխան դեղը գնեին դեղատնից և կրկին վերադառնային կլինիկա՝ բժշկական միջամտությունների։
«Ըստ նախատեսված փոփոխության՝ առաջիկայում շահառուները դեղատնային ցանցի փոխարեն կստանան անհրաժեշտ դեղորայք այն կլինիկաներում, որտեղ ընթացակարգեր են անցնում»,- գրել են նախարարությունից։
Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային խորհրդի կազմում ընդգրկված են Առողջապահության նախարարության, միջազգային և հիվանդների կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ուռուցքաբաններ, արյունաբաններ և մասնագիտական ասոցիացիաների անդամներ։