Վրաստանի բուհերի ավելի քան 3 հազար շրջանավարտներ կկարողանան վճարովի պրակտիկա անցնել պետական հաստատություններում։ Վրաստանի կառավարությունը մշակել է վճարովի պրակտիկայի ծրագիր և շուտով կներկայացնի նախագծի մանրամասները, որից հետո կհայտարարվի մրցույթ։
«Վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության անդամների հետ հանդիպմանը քննարկել է նախագծի մանրամասները, մրցույթի պայմանները, ժամկետները և ընտրության չափանիշները։
Կառավարության ղեկավարն ընդգծել է մրցույթի համար հստակ չափանիշներ սահմանելու անհրաժեշտությունը, որոնց համաձայն երիտասարդները կկարողանան վճարովի պրակտիկա անցնել», – ասվում է Վրաստանի կառավարության վարչակազմի հաղորդագրությունում։