Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի շնորհավորանքին՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ, որը Հինգերորդ Հանրապետությունը նշում է հուլիսի 14-ին։
«Շնորհակալ եմ բարեմաղթանքների համար, հարգելի Սալոմե։ Կեցցե ֆրանսիական ոգին և դրանում մարմնավորված ազատության, հավասարության և եղբայրության արժեքները: Եվ կեցցե եվրոպական ոգին, որը մենք կիսում ենք և որը մեզ ամեն օր ավելի է մտերմացնում»,- գրում է Մակրոնը X-ում։
Մինչդեռ պետության ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին հուլիսի 14-ին գրել է.
«Ես անկեղծորեն շնորհավորում եմ Ֆրանսիայի Հանրապետությանը հուլիսի 14-ի կապակցությամբ: Ֆրանսիան և ֆրանսիացի ժողովուրդը 235 տարի հավատարիմ են այս պատմական օրվա իդեալներին՝ ազատությանը, հավասարությանը և եղբայրությանը:
Լավագույն մաղթանքներս Ֆրանսիային և նրա ժողովրդին: Կեցցե Վրաստանի և Ֆրանսիայի բարեկամությունը»,- ընդգծել է նախագահը։