215 երեխա ամռան սկզբից մահացել է Ռուսաստանի ջրամբարներում, 88-ին հաջողվել է փրկել։ Այս մասին տեղեկացրել է ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը։
«Զոհերի թիվն ավելանում է ե՛ւ մեծահասակների, ե՛ւ երեխաների շրջանում։ Լողալու հետեւանքով մահացել է 1 314 մարդ, նրանցից 215-ը՝ երեխա»,- ասել է նա։
Կուրենկովը նշել է, որ շոգին ջրամբարները գրավում են հանգստացողներին։ Նրա խոսքով՝ մարդիկ, սակայն, մոռանում են անվտանգության ամենատարրական միջոցների մասին՝ լողում են չհարմարեցված տեղերում, մրցալող վարում անսթափ վիճակում, չեն հետեւում երեխաներին։
«Ջրից հաջողվել է փրկել 358 մարդու, ներառյալ 88 երեխա»,- ավելացրել է նախարարը։