
Բաթումում մինչեւ 2 տարեկան երեխա է մահացել բարձրությունից ընկնելու հետեւանքով: Ըստ ականատեսների՝ երեխային տեղափոխել են կլինիկա, սակայն նրան փրկել չի հաջողվել։
Նրանց խոսքով՝ երեխան ընկել է Ջավախիշվիլի փողոցում գտնվող շենքի վեցերորդ հարկից։
Տեղում մոբիլիզացվել են ՆԳՆ աշխատակիցները։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով։