Անցյալ տարի Վրաստանում անհետ կորել է 149 մարդ

Անցյալ տարի Վրաստանում անհետ կորել է 149 մարդ

Անցյալ տարվա ընթացքում Վրաստանում անհետ կորել է 149 մարդ, որոնցից 89-ը հայտնաբերվել են, այդ թվում՝ 16-ը մահացած, 60 մարդ դեռ համարվում է անհետ կորած։

2023 թվականին անհետ կորածների վիճակագրության պատկերն ըստ տարածաշրջանների.

–Թբիլիսի՝ 54, 35-ը հայտնաբերվել են,

–Քվեմո Քարթլի` 6, հայտնաբերվել են 4-ը,

–Կախեթի՝ 21, հայտնաբերվել են 17-ը,

–Շիդա Քարթլի՝ 7, գտնվել է 1-ը,

–Սամցխե-Ջավախեթի՝ 2, 2-ն էլ գտնվել են,

–Գուրիա՝ 5, 3-ը հայտնաբերվել են,

–Մցխեթա-Մթիանեթի՝ 6, գտնվել է 1-ը,

–Իմերեթի, Ռաճա-Լեչխումի, Քվեմո Սվանեթի՝ 20, հայտնաբերվել են 4-ը,

–Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 24, հայտնաբերվել են 21-ը,

–Աջարիա՝ 4, հայտնաբերվել է 1-ը։

2023 թվականին անհետ կորածների թվում ամենաշատը` 65 մարդ, 25-45 տարիքային խմբից է։ Հատկանշական է, որ անհետ կորածների թվում 17 անչափահաս կա։ aliq.ge