Վրաստանի խորհրդարանի նախագահը գրել է Վրաստանի նախագահին, որ հուլիսի 18-ին ժամը 12:00-ից հրավիրվել է խորհրդարանի արտահերթ նիստ, այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի նախագահի վարչակազմը։
Վրաստանի նախագահն այսօր հրամանագիր է ստորագրել խորհրդարանի արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին։
Նախագահը կոչ է անում խորհրդարանին՝ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հավանական հարցերի հետ միասին քննարկել և քվեարկել 2024 թվականի մայիսի 24-ին Նախագահի կողմից խորհրդարան ներկայացված Ազգային բանկի խորհրդի անդամի թեկնածուի վերաբերյալ, որպեսզի Ազգային բանկի խորհրդի նշանակման գործընթացը չձգձգվի։
Վրաստանի նախագահն իր լիազորությունների շրջանակում սահուն և թափանցիկ վարել է Ազգային բանկի խորհրդի անդամության թեկնածուների ընտրության գործընթացը, իսկ 2024 թվականի մայիսի 24-ին Վրաստանի խորհրդարանին է ներկայացրել բարձր որակավորում ունեցող թեկնածու ընտրվել է անկախ հանձնաժողովի կողմից, թեև մինչ այժմ ներկայացված թեկնածության քննարկումը խորհրդարանում որևէ մակարդակով չի սկսվել։
Ազգային բանկի խորհրդի անդամության թեկնածուների ընտրության փուլում Վրաստանի նախագահի վարչակազմը պաշտոնապես դիմել է Վրաստանի խորհրդարան՝ Ընտրող հանձնաժողովի աշխատանքներին հետևելու նպատակով խորհրդարանի ներկայացուցչի ներգրավման հարցով։ Խորհրդարանը չի ընդունել նշված առաջարկը։ 1tv.ge