
Հուլիսի 17-ի առավոտյան Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել. Երկրի մասին գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լենինովկա գյուղում՝ Դեդոպլիսծղարո քաղաքից 5 կիլոմետր հեռավորության վրա։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,8 մագնիտուդ։