
Թբիլիսիում՝ Գլդանի թաղամասում, հայտնաբերվել է ծագումով հնդիկ երիտասարդ աղջկա դի։ Դին հայտնաբերվել է բնակելի շենքի մոտ, որտեղ նա ապրում էր։ Ոստիկանները հարցաքննության են տարել հանգուցյալի երկու համատեղ բնակվողներին։ Մահվան պատճառն անհայտ է։
Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։