Գյուղի ամենածանր աշխատանքներից մեկը համարվում է խոտհունձը, որն արդեն մեկնարկել է Նինոծմինդայի շրջանի որոշ գյուղերում:
Նախկինում խոտը հնձում էին ձեռքի գերանդիով, իսկ այսօր գյուղացիների աշխատանքը որոշ չափով թեթեւացել է, մեծ տարածքները հնձում են տրակտորներով, իսկ փոքր տարածությունները ձեռքի խոտհնձիչով կամ տրիմեր բենզինայինով:
Սովորաբար հունձը սկսվում է ցածրադիր վայրերից եւ մոտակա տարածքներից, իսկ մասսայական խոտհունձը կմեկնարկի մոտ հուլիսի 25 -ից հետո:
Ձեռքի խոտհնձիչով 1ար չաիրի տարածքը հնձելը այս տարի արժե 5 լարի, իսկ ոչ վարելահողերը (խամի խոտ) հնձելը արժե 4 լարի:
Բնակիչները դեռեւս չգիտեն, թե որքանով կարելի է գնել խոտի 1 հակը (տուկ), սակայն անցած տարվա տվյալներով 1 տուկը արժեր մոտավորապես 5 – 8 լարի։
Բնակիչների հետ զրույցում պարզ դարձավ, որ տրակտորով 1ար տարածք հնձելն արժե 1 լարի: Անցած տարի 1 տուկը կապելը արժեր 80 թեթրի, իսկ այս տարի դեռ հայտնի չէ:
«Ցանովի արտերը դեռ աճելու տեղ ունեն, իսկ մնացածը արդեն հնձելու ժամանակն է, քանի որ խոտաբույսը չորացել է` չնայած անձրեւային եղանակներին»,- նշեց բնակիչներից մեկը։
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում․
Կարդացեք նաև՝